Լոգիստիկ ոլորտում վստահությունը պարզապես գնահատական չէ․ այն ձևավորվում է տարիների հետևողական աշխատանքի, պատասխանատվության և գործընկերային կայուն արժեքների հիման վրա։ Այդ ճանապարհի կարևոր և խորհրդանշական փուլերից մեկն արձանագրվեց օրերս, երբ «Կարգո Էքսպրես» ընկերությունը առաջին անգամ արժանացավ «Վստահության վարկանիշ 2026» մրցանակին։
«ՀՀ-ում բարձր վստահություն վայելող, միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցող, վստահելի գործընկեր»․ Ահա այն բարձր գնահատականը, որի հասցեատերը Կարգո էքսպրեսն է։ Ընկերութունը, գործելով 2013 թ.-ից, հասցրել է ձեռք բերել կայուն և վստահելի գործընկերոջ վարկանիշ, ստեղծել է Հայաստանում բեռնափոխադրումների առաջին մասնագիտական հարթակը՝ cargoexress.am-ը՝ միավորելով բեռնափոխադրող և արտահանող-ներմուծող ընկերություններին համագործակցության մեկ դաշտում։
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Համազգային վստահության խորհրդի կողմից՝ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի համագործակցությամբ։ Պարգևատրվող ընկերությունների ընտրությունը կատարվել է անկախ փորձագետների ուսումնասիրությունների, սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում։ Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի «Ֆլորենս» ռեստորանում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառումը լի էր հանդիսավորությամբ, մշակութային մասով, շփումներով ու անակնկալներով։
Մրցանակը «Կարգո Էքսպրես» ընկերության տնօրեն Արթուր Հաբեշյանին հանձնեց «Իմէքսպո» ընկերությունների համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալֆրեդ Աբեդին։
Ինչպես իր խոսքում նշեց Արթուր Հաբեշյանը, «Վստահության վարկանիշ 2026» մրցանակը ընկերության համար ոչ միայն կարևոր ձեռքբերում է, այլև պարտավորեցնող պատասխանատվություն՝ պահպանելու և ամրապնդելու այն վստահությունը, որը տարիների ընթացքում ձևավորվել է գործընկերների և հաճախորդների հետ համագործակցության արդյունքում։
«Կարգո Էքսպրեսի» գործունեության հիմքում միջազգային բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում բացառապես պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցումն է։ Ընկերության ռազմավարական նպատակը հայկական լոգիստիկ ընկերությանը միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելն է՝ ապահովելով իր ուրույն և կայուն տեղը տարածաշրջանային լոգիստիկ շղթայում։
Այս նպատակին հասնելու ճանապարհին ընկերությունը ներդրել է ժամանակակից թվային լուծումներ՝ բարձրացնելով գործընթացների թափանցիկությունը, օպերացիոն արդյունավետությունն ու կառավարման կանխատեսելիությունը։ Արդյունքում ձևավորվել է ծառայությունների մշակույթ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին և շուկայում ստեղծում է մրցակցային նոր որակ։
Որպես նորարարական մոտեցում որդեգրած կազմակերպություն՝ «Կարգո էքսպրեսը» յուրաքանչյուր լոգիստիկ խնդիր դիտարկում է անհատական մոտեցմամբ։ Բազմամյա փորձը, բարձրակարգ սպասարկումն ու պատասխանատու աշխատանքային մշակույթը թույլ են տվել ձևավորել վստահելի և բարեխիղճ գործընկերային հարաբերություններ՝ կառուցելով երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություններ։
Ընկերությունը մատուցում է միջազգային և ներքին բեռնափոխադրումներ, առաջարկում է պահեստային ծառայություններ և իրականացնում է բեռների ապահովագրություն՝ ապահովելով ամբողջական, ինտեգրված և համակարգված լոգիստիկ լուծումներ։
Բիզնեսի էթիկան, թափանցիկությունն ու փոխադարձ վստահությունը «Կարգո Էքսպրեսի» գործունեության հիմնարար սկզբունքներն են։ Արդար և բաց գործելաոճը ոչ միայն ամրապնդում է գործընկերային հարաբերությունները, այլև ձևավորում է կայուն զարգացման հիմք՝ ապահովելով երկարաժամկետ հաջողություն։
Ընկերության տնօրեն Ա․ Հաբեշյանի բնորոշմամբ՝ «Վստահության վարկանիշ 2026» մրցանակը վկայում է կայունության, պատասխանատվության և միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքի մասին՝ միաժամանակ դառնալով նոր մակարդակի զարգացման մեկնակետ։ Առջևում նոր ծրագրերն ու նախաձեռնություններն են, որոնք «Կարգո Էքսպրեսի» երիտասարդ ու ստեղծագործ թիմի հանձառությունն է։