Բեռի ապահովագրություն

Բեռների ապահովագրություն փոխադրման ժամանակ


«Կարգո Էքսպրես» լոգիստիկ միասնական ծառայության առցանց հարթակում ներկայացված են  ամենատարբեր տրանսպորտային ընկերություններ, որոնք առաջարկում են բարենպաստ պայմաններ ապրանքների փոխադրման համար, միևնույն ժամանակ՝ բեռների ապահովագրություն։ «Կարգո էքսպրես» համակարգի առավելությունները հետևյալն են՝


  • Դուք ստանում եք անհատական ​​մոտեցում
  • Ձեզ առաջարկվում են ապահովագրության առավել բարենպաստ պայմաններ
  • Ճիշտ ժամանակին ապահովագրական փոխհատուցում
Բեռների ապահովագրության պայմանները

Բեռների ապահովագրությունը գործում է այն պահից, երբ բեռը բեռնվում է  տրանսպորտային միջոցում և շարունակվում ամբողջ փոխադրման ընթացքում: Բեռների ապահովագրության պայմանները ձևավորվում են՝ ելնելով բեռների փոխադրման առանձնահատկություններից ու հնարավոր ռիսկերից պաշտպանության չափի ընտրության հիման վրա: Ձեզ տրամադրվում են ինչպես մեկանգամյա ապահովագրական վկայագիր, այնպես էլ որոշակի ժամկետի ընթացքում տարբեր պարբերական փոխադրումների վրա հիմնված ապահովագրական պայմանագիր: Ապահովագրական ծառայություններ պատվիրելու համար, դուք առաջին հերթին պետք է գրանցվեք www.cargoexpress.am կայքի «Կարգո Էքսպրես» միասնական բեռնափոխադրման ծառայության առցանց հարթակում: Այնուհետև մուտքագրեք Ձեզ հետաքրքրող բեռնափոխադրման ուղղությունը, իսկ հետո ծառայության ավտոմատացված համակարգը աճուրդների միջոցով կընտրի Ձեզ համար առավել շահավետ տարբերակը:


Բեռների ապահովագրության արժեքը

Ապրանքների փոխադրման համար բեռների ապահովագրության արժեքը կախված է.

  • փոխադրվող բեռի քաշի ու չափի բնութագրերից
  • տեղափոխվող բեռի վտանգի դասից
  • բեռի տեսակից
  • տրանսպորտային երթուղուց
  • մեքենայի տեսակից
  • բեռի փոխադրման հեռավորությունից

«Կարգո Էքսպրես» առցանց հարթակի ավտոմատացված համակարգում բեռների ապահովագրությունն իրականացվում է ամենացածր սակագներով, որոնք ներկայացված են լոգիստիկ ծառայությունների շուկայում։