Նորություններ

AI, թվայնացում և միջազգային համագործակցություն․ Cargo Express-ը՝ E-Logi Fest 2026-ում

Share:
July 22, 2026
Blog Image

Հուլիսի 17–19-ը Երևանում անցկացվեց E-Logi Fest 2026 միջազգային ցուցահանդեսն ու համաժողովը, որը մեկ հարթակում համախմբեց լոգիստիկայի, տրանսպորտի, մատակարարման շղթաների, թվային տեխնոլոգիաների, պետական կառավարման և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Միջոցառումը կազմակերպվել էր միջազգային գործընկերների, այդ թվում՝ GIZ-ի և EasTnT ծրագրի աջակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել ոլորտի թվային զարգացումը, միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը։

 

AI, թվայնացում և միջազգային համագործակցություն․ Cargo Express-ը՝ E-Logi Fest 2026-ում

 

Թվայնացումը՝ որպես լոգիստիկայի զարգացման հիմք

 

E-Logi Fest 2026-ի շրջանակում անցկացված «Թվայնացումը և կանանց ներգրավման նոր հնարավորությունները տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում» պանելային քննարկմանը ելույթ ունեցավ Cargo Express ընկերության Բիզնեսի զարգացման բաժնի պատասխանատու Դիանա Չարչյանը։

 

AI, թվայնացում և միջազգային համագործակցություն․ Cargo Express-ը՝ E-Logi Fest 2026-ում

 

Նրա կողմից ներկայացվեցին վերջին 5 տարիներին լոգիստիկայի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, AI-ի կիրառումը Digital Transport Logistics-ում, ինչպես նաև թվայնացման շնորհիվ ձևավորվող նոր հնարավորությունները և մասնավոր հատվածի աճող դերը ոլորտի զարգացման գործում։ Քննարկման առանցքում էր նաև ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը լոգիստիկ գործընթացների, աշխատաշուկայի և մասնագիտական նոր հմտությունների ձևավորման վրա։

 

AI, թվայնացում և միջազգային համագործակցություն․ Cargo Express-ը՝ E-Logi Fest 2026-ում

 

Նոր գործընկերություններ եվ զարգացման հեռանկարներ

 

AI, թվայնացում և միջազգային համագործակցություն․ Cargo Express-ը՝ E-Logi Fest 2026-ում

 

E-Logi Fest 2026-ը Cargo Express-ի համար դարձավ արդյունավետ հարթակ նոր մասնագիտական կապերի հաստատման, միջազգային գործընկերների հետ հանդիպումների և համագործակցության նոր հնարավորությունների համար։ Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ լոգիստիկայի ապագան ձևավորվում է թվայնացման, նորարարական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության հիման վրա, իսկ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ինչպես Հայաստանի լոգիստիկ ոլորտի զարգացման, այնպես էլ մասնակից ընկերությունների մրցունակության և երկարաժամկետ աճի ապահովման գործում։

ՉԻՆԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է:

1Մ³ ՍԿՍԱԾ 260$-ԻՑ
Ավելին