ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԿԱՐԳՈ ԷՔՍՊՐԵՍ ™
(ՓԻ ԷՅ ԴԻ ՍՊԸ)

ԿԱՐԳՈ ԷՔՍՊՐԵՍ ընկերությունը միջազգային բեռնափոխադրումների շուկայում է 2013 թվականից: Մեր գործունեության ողջ ընթացքում սկզբունքային է եղել բացառապես պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցումը միջազգային բեռնափոխադրումների և լոգիստիկայի բնագավառում:


Հանդիսանալով Հայաստանի նորարարական ընկերություններից մեկը, ով ձգտում է հնարավորինս հարմարավետ և հաճելի դարձնել բեռնափոխադրման գործընթացը և նոր որակ հաղորդել բեռնափոխադրող-հաճախորդ հարաբերություններին՝ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Հաճախորդի կողմից բարձրացված լոգիստիկ խնդիրներին, ձգտելով գտնել դրանց ամենաօպտիմալ լուծումները, իսկ առաջարկությունների ու դիտողությունների շնորհիվ մշտապես բարելավել ծառայությունները միջազգային բեռնափոխադրամն և լոգիստիկայի շուկայում:


Մեր բազմամյա փորձը այս ոլորտում և սպասարկման բարձր որակը հնարավորություն են ընձեռել ձեռք բերել վստահելի և բարեխիղճ գործընկերներ՝ ստեղծելով կառուցողական և երկարատև բիզնես հարաբերություններ: Մեր նպատակն է հավատարիմ մնալով մեր սկզբունքներին ընդլայնել համագործակցության շրջանակները՝ նոր շունչ և որակ հաղորդելով բեռնափոխադրման ոլորտում: