«Կարգո Էքսպրես»-ը շարունակում է զարգացնել իր միջազգային ներկայությունը՝ ակտիվորեն մասնակցելով ոլորտային կարևոր հարթակներին ու միջոցառումներին և ամրապնդելով վստահելի գործընկերոջ իր դիրքը տարածաշրջանային շուկայում։
Մարտի 12–13-ը Վրաստանում կայացավ Logistics Expo 2026 միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցեց «Կարգո Էքսպրես» ընկերությունը տնօրեն Արթուր Հաբեշյանի գլխավորությամբ։
Միջազգային այս հարթակում ընկերության ներկայությունը ևս մեկ անգամ ընդգծեց Կարգո Էքսպրեսի ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանային լոգիստիկ շուկայում և զարգացման հստակ ուղղվածությունը դեպի նոր համագործակցություններ։
Մասնակցությունը հնարավորություն տվեց ընդլայնել գործարար կապերը, քննարկել նոր գործընկերություններ և ծանոթանալ ոլորտի արդի լուծումներին։
Այս տարվա ցուցահանդեսի վիճակագրությունը․
Logistics Expo-ն դիրքավորվում է որպես Հարավային Կովկասի և հարակից շուկաների (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա) լոգիստիկ ոլորտի առանցքային հարթակ, որտեղ միավորվում են միջազգային և տեղական ընկերություններ, ոլորտի փորձագետներ և որոշում կայացնողներ
2026 թ․ ցուցահանդեսը համախմբել էր լոգիստիկայի ոլորտի լայն շրջանակ՝ բեռնափոխադրողներ, նավահանգիստներ, երկաթուղային և ավիացիոն օպերատորներ, ներդրումային կառույցներ և արտահանման վրա կենտրոնացած բիզնեսներ։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին նաև միջանցքային նախագծերի և «Միջին միջանցքի» (Middle Corridor) զարգացման հնարավորությունները, որոնք կարևոր դեր ունեն տարածաշրջանի տարանցիկ ներուժի աճում։