Նորություններ

Միջազգային բեռնափոխադրումներ․ սահմանափակումներ և հնարավոր ուշացումներ

Share:
November 17, 2026
Blog Image

Հարգելի գործընկերներ,

ցանկանում ենք ձեզ տեղեկացնել բեռնափոխադրումների շուկայում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես, Եվրոպայի, Թուրքիայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև իրականացվող փոխադրումների համատեքստում։

 

Ներկայումս շուկայում առկա են փոխադրման ծավալների զգալի սահմանափակումներ, որոնք, ըստ կանխատեսումների, առաջիկա շաբաթների ընթացքում էլ ավելի կսրվեն։

 

Այս իրավիճակը պայմանավորված է մի շարք գործոններով.

 

1. Բեռնատարների թվի խիստ անբավարարություն

 

Նշված երթուղիների համար օգտագործելի բեռնատարների հասանելիությունը զգալիորեն նվազել է։

 

Միաժամանակ, բազմաթիվ փոխադրողներ իրենց ռեսուրսներն ուղղել են դեպի այլընտրանքային երթուղիներ ու շուկաներ, որոնք ավելի բարձր շահութաբերություն են ապահովում, ինչի պատճառով կրճատվել է Եվրոպա–Կովկաս ուղղությամբ հասանելի տրանսպորտային միջոցների քանակը։

 

2. Ծանրաբեռնվածություն լաստանավային տերմինալներում

 

Սև Ծովի լաստանավային հաղորդակցության, ինչպես նաև Տրիեստի (Իտալիա) ուղղությամբ գործող լաստանավային երթուղիներում  ներկայումս նկատվում է զգալի ծանրաբեռնվածություն և աշխատանքային լարվածություն։ Դա ազդում է մեկնումների ժամանակացույցի, տեղերի ամրագրման հնարավորության և փոխադրման ընդհանուր տևողության վրա։

 

3. Վիզային սահմանափակումներ թուրք վարորդների համար

 

Լրացուցիչ խնդիր է դարձել թուրք վարորդների համար Շենգենյան վիզաների ստացման հետ կապված խստացող պայմանները։

 

Շատ վարորդներ ներկայումս դժվարություններ են ունենում Եվրոպա մուտք գործելու համար անհրաժեշտ թույլտվություններ ստանալու կամ դրանք պահպանելու հարցում։ Դա զգալիորեն սահմանափակում է փոխադրման ծավալները և հանգեցնում լրացուցիչ խափանումների։

 

4. Սահմանային կուտակումներ և սպասման երկարատև ժամանակահատված

 

Թուրք-բուլղարական սահմանին վերջերս տեղի ունեցած իրադարձությունները՝ ներառյալ վարորդների բողոքի ակցիաները, մուտքի վերահսկողության խստացումը և ենթակառուցվածքային սահմանափակումները, հանգեցրել են սպասման տևողության զգալի աճի։

 

Այս լրացուցիչ ուշացումներն էլ ավելի են նվազեցնում հասանելի տրանսպորտային միջոցների քանակը և խաթարում փոխադրումների հաստատված ժամանակացույցը։

 

Ի՞նչ է սա նշանակում ձեր բեռնափոխադրումների համար. ձեռնարկվելիք քայլերը

 

Մենք նախապես կտեղեկացնենք ձեր բեռնափոխադրումների վրա  ազդող ցանկացած փոփոխության, սպասվող ուշացումների կամ ծավալների հետ կապված խնդիրների մասին։

 

Առավելագույնս սահուն տրանսպորտային շարժն ապահովելու համար կգնահատենք նաև ձեր առաջիկա տրանսպորտային պահանջները և բեռնման կանխատեսումները հնարավորինս շուտ ստանալու հարցը։ Դա թույլ կտա մեզ նախապես պլանավորել, ապահովել փոխադրումների ծավալն ու արդյունավետ համակարգել աշխատանքը։

 

Մենք բարձր ենք գնահատում երկուստեք  գործարար հարաբերությունները և լիովին հանձնառու ենք աջակցել ձեր լոգիստիկ պահանջները, նույնիսկ դժվարին իրավիճակում և շուկայում ստեղծված օբյեկտիվ բարդությունների պայմաններում։

 

Շնորհակալություն ձեր ըմբռնման և տարիների ընթացքում ձևավորված վստահության համար։

ՉԻՆԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է:

1Մ³ ՍԿՍԱԾ 260$-ԻՑ
Ավելին