ՀայաստանՄեծ Բրիտանիա, Անգլիա

Եվրոպական երկրների և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցությունը նպաստում է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ծավալների ավելացմանը։ Cargo Express բեռնափոխադրումների միասնական հարթակը բազմակողմ ցանց է, որը միավորում է որակյալ լոգիստներին, խոշոր բեռնափոխադրողներին՝ միմյանց հետ փոխշահավետ համագործակցության, հանուն ընդհանուր նպատակի։ Cargo Express առցանց հարթակը պարունակում է դեպի Մեծ Բրիտանիա բեռնափոխադրումների ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների խոշոր, պարբերաբար թարմացվող առաջարկները։

Cargo Express-ի հետ համագործակցության առավելությունները․


  • Դուք ժամանակ չեք կորցնում տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերությունների փնտրման վրա։ Cargo Express-ը դա կանի Ձեզ համար;

  • Բեռնափոխադրման Ձեր պատվերի ձևակերպումը տեղի է ունենում ամենակարճ ժամկետում;

  • Ձեզ տրամադրվում է գնային հնարավորինս շահավետ առաջարկ՝ Cargo Express-ի բազայում առկա բեռնափոխադրող ընկերությունների լայն շրջանակի շնորհիվ;

  • Դուք կարող եք չանհանգստանալ ժամկետների պահպանման հարցում, և լինել վստահ, որ տեղափոխվող բեռն ամբողջական ու անվնաս է;

  • Ձեզ հնարավորություն է տրվում հետևել և մշտապես տեսնել բեռի տեղաշարժը և գտնվելու վայրը իրական ժամանակահատվածում։

Կարգո Էքսպրեսը Ձեր հավատարիմ օգնականն է Հայաստանից Մեծ Բրիտանիա (Լոնդոն, Բիրմինգհեմ, Լիդս, Գլազգո, Շեֆիլդ, Մանչեսթեր) և հակառակ ուղղությամբ բեռների հուսալի և արագ առաքում կազմակերպելու գործում:

Հայաստանից Մեծ Բրիտանիա ապրանքների տեղափոխման գները

Հայաստանից Մեծ Բրիտանիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների արժեքը բաղկացած է հետևյալ գործոններից.


  • տրանսպորտային միջոցի տեսակը և երթուղու երկարությունը (ուղղությունը),

  • փոխադրվող բեռների ծավալը,

  • բեռնափոխադրման կազմակերպման հարցում լրացուցիչ օպցիաների տրամադրումը (օրինակ՝ բեռնակիրների ծառայություն, պահեստավորում, բեռների ուղեկցում և այլն):

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստանից Մեծ Բրիտանիա բեռնափոխադրումների համար։

Դեպի Մեծ Բրիտանիա կամ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների պատվերի համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ փաստաթղթերը.


  • միջազգային ստանդարտ առաքման փաստաթուղթ (այսպես կոչված՝ CMR),

  • ապրանքների որոշակի խմբերի համար թույլատրման փաստաթղթեր,

  • հաշիվ-ապրանքագիր (ինվոյս), որը կպարունակի մանրամասն տեղեկություններ տեղափոխվող բեռի մասին։

Ինչպե՞ս պատվիրել բեռնափոխադրումներ Հայաստանից Մեծ Բրիտանիա:

Հայաստանից Մեծ Բրիտանիա կամ հակառակը բեռնափոխադրման ծառայություն պատվիրելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել www.cargoexpress.am առցանց պորտալում։ Հաջորդ քայլը Ձեզ հետաքրքրող առաքման ուղղությունը ավտոմատացված համակարգ մուտքագրելն է: Այնուհետև, ավտոմատացված համակարգը սակարկությունների միջոցով կընտրի ամենաօպտիմալ տարբերակը և հնարավորինս սեղմ ժամկետներում կտրամադրի առավել շահավետ տարբերակը:

Բեռնափոխադրում Հայաստանից Մեծ Բրիտանիա (Լոնդոն, Բիրմինգհեմ, Լիդս, Գլազգո, Շեֆիլդ, Մանչեսթեր) Cargo Express-ի միջոցով, նշանակում է՝ բեռի հնարավորինս սեղմ ժամկետում առաքում, առավելագույն անվտանգություն և երաշխիք՝ Ձեր հոգեկան հանգստության համար։

Ինչպե՞ս հետևել Հայաստանից Մեծ Բրիտանիա բեռներին:

Cargo Express առցանց ծառայությունը ապահովում է մոնիթորինգի ամբողջական համակարգը՝ Ձեր բեռի ողջ հետագծի (երթուղու) երկայնքով: Դա արվում է հետևյալ կերպ․ www.cargoexpress.am առցանց պորտալի թրեքինգի թվային պլատֆորմ է մուտքագրվում այն համարը, որը տրվել է Ձեզ՝ բեռի առաքման ձևակերպման ժամանակ։ Այսպիսով, ցանկացած պահի Դուք կարող տեղեկացված լինել Ձեր բեռի առաքման կարգավիճակից:

Cargo Express միասնական և համակարգված բեռնափոխադրումներ․ Ձեր վստահելի գործընկերը լոգիստիկ ծառայությունների ոլորտում:

  • Հասցե`

    ՀՀ, ք. Երևան, Արարատյան փ. 90/8

  • Հեռ.`
    +374043 760570
  • Փոստ ինդեքս`

    0043

Առաջարկներ

Օդային Գնացք Նավ Մեքենա
Մինիմալ քաշ 25 կգ - - 100 կգ
Մինիմալ արժեք/1կգ 135000/5400 AMD - - 135000/5400 AMD
Հեռավորություն 4828 կմ - - 4828 կմ
Բեռի ժամանում 5-13 օր - - 15-22 օր

Այլ երկրներ