Գտնվելու վայրը | Առաքման վայրը | Բեռի քանակությունը | Քաշ(կգ) | Տեսակը | |
---|---|---|---|---|---|
China (中国) cn | Armenia (Հայաստան) am | 16 Կտոր, 1000*1000*1000 սմ 16 Կտոր, 1000*1000*1000 սմ | 229 229 | Օդային | Առաջարկել |
Մեր Մասին

Դուք գտնվում եք մի հարթակում, որտեղ գործում են բեռնափոխադրման բոլորովին նոր պայմաններ և համագործակցության նոր կանոններ՝ նվազագույնի հասցնելով բեռնափոխադրման շուկայում առկա բոլոր ռիսկերը թե Պատվիրատուի և թե Բեռնափոխադրողի համար: Այստեղ Դուք կգտնեք ինչպես բեռնափոխադրողների, այնպես էլ բեռների որոնման պարզեցված լուծումներ, որոնք էլ ավելի կհեշտացնեն բեռնափոխադրման գործընթացները Ձեր բիզնեսում: Սա լոգիստիկ ծառայությունների միասնական օնլայն հարթակ է, որի նպատակն է համախմբել Հայաստանի բեռնափոխադրման շուկայում վստահելի և լավ համբավ ունեցող բեռնափոխադրող ու ներմուծող-արտահանող ընկերություններին և բարձր վստահության հիման վրա ստեղծել բիզնես հարաբերություններ՝ ամբողջովին նոր որակ մտցնելով բեռնափոխադրման շուկայում ծառայությունների մատուցման և լոգիստիկայի օպտիմիզացման հարցում:
Գրանցվե՛ք հենց հիմա և վայելեք կայքի ընձեռած առավելությունները:
ԻՆՊԵՍ Է ԱՅՆ ԱՇԽԱՏՈՒՄ 3 ՊԱՐԶ ՔԱՅԼ

Տեղադրում եք Պատվերը



Հաստատում եք ամենաօպտիմալ առաջարկը

Ստանում եք բեռը Ձեր պահեստում
9 ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՔ ԿԱՐԳՈ ԷՔՍՊՐԵՍ ՀԱՐԹԱԿԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ

- Դուք ստանում եք բեռնափոխադրման շուկայում ամենահարմար գնառաջարկը
- Ձեռք եք բերում ամենաօպտիմալ լուծումը Ձեր բեռը տեղափոխելու հարցում
- Ձեր բեռը մեզ մոտ արդեն ապահովագրված է
- Առնչվում եք միայն բարձրակարգ և բարեհամբույր մասնագետների հետ` զերծ մնալով երբեմն կոնֆլիկտի հասնող տհաճ շփումներից
- Կարող եք ստանալ անվճար խորհրդատվություն մեր մասնագետների կողմից Ձեր բեռի փոխադրմանը վերաբերվող ցանկացած հարցում
- Ունեք 0,8% ետվերադարձ յուրաքանչյուր բեռնափոխադրման ընդհանուր գումարից որպես բոնուս, որը կուտակելով կարող եք օգտագործել՝ նվազեցնելով հետագա բեռնափոխադրումների արժեքները
- Ստանում եք օպերատիվ տեղեկատվություն Ձեր բեռի գտնվելու վայրի վերաբերյալ
- Միասին նպաստում ենք ազգային քաղաքակիրթ և մրցունակ բեռափոխադրումների շուկայի կայացմանը
- Եվ վերջապես, մեզ հետ աշխատելը ուղղակի շատ հեշտ է և շահավետ