Արտահանման հարկային բարեփոխումը Չինաստանում 2025թ: Ինչ պետք է իմանա բիզնեսը՝ իրավական դաշտում մնալու համար

October 5, 2025
Blog Image

Ներածություն

 

2025 թ.հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում  Չինաստանի պետական հարկային վարչակազմի (STA) №17 [2025] հայտարարությունը, որը պաշտոնապես արգելում է արտահանման ժամանակ կողմնակի փաստաթղթերի օգտագործման՝ լայնորեն տարածված փորձը: Այս քայլը մի մասն է Չինաստանում սկսված առավել զանգվածային արշավի, որն ուղղված է հարկային վերահսկողության ուժեղացմանը, իրավական սողանցքերի վերացմանը և արտաքին տնտեսական գործունեության թափանցիկությանը:

 

Ինչու է սա կարևոր

  • Արտահանումը երրորդ անձանց միջոցով իրականացնող ընկերությունները հարկային սանկցիաների հետ բախվելու ռիսկի են ենթարկվում, հնարավոր է ԱԱՀ հետվերադարձի մերժման և նույնիսկ իրավախախտման մեղադրանքի ռիսկ:
  • Բարեփոխումն անդրադառնալու է նաև էլեկտրոնային առևտրի, արտադրող ձեռնարկությունների և միջազգային մատակարարումների հետ աշխատող լոգիստիկ գործակալությունների գործունեության վրա:
  • Հարվածի տակ կհայտնվեն նաև արտասահմանյան գնորդներն ու ներկրողները, որոնք այժմ պարտավոր կլինեն ստուգել փաստաթղթերի հավաստիությունն ու արտահանողների իսկությունը:

 

Որոշ լոգիստիկ գործակալներ արդեն իսկ+ տեղեկացնում են իրենց հաճախորդներին, որ հին սխեմաներն այլևս չեն աշխատում:

 

Ի՞նչ է նշանակում «սողանցք՝ երրորդ անձանց մասնակցությամբ»

 

Տարիներ շարունակ արտահանման արտոնագիր չունեցող ձեռնարկությունները, փոքր գործարանները, անհատ ձեռներեցներն ու մարքեթփլեյսներում վաճառողները շրջանցում էին օրենսդրությունը՝ արտահանումը ձևակերպելով արտոնագիր ունեցող միջնորդի միջոցով: Միջնորդը ձևակերպում էր բոլոր փաստաթղթերն իր անունից (մաքաատուն, արտահանման հայտարարագիր, հարկ)՝ այն դեպքում, երբ փաստացի մատակարարն այլ բիզնես էր: Այսպիսի ծառայության համար միջնորդը ստանում էր միջնորդավճար:

 

Ինչո՞ւ էր սխեման աշխատում

  • Տալիս էր հասանելիություն միջազգային շուկաներին՝ առանց արտահանման արտոնագիր ստանալու:
  • Արտաքին տնտեսական գործունեության մեջ սկսնակների համար հեշտացնում էր ձևակերպումները:

Հարկային, մաքսային և արտարժութային վերահսկողության համակարգերի միջև սինքրոնացման բացակայությունը  գրեթե անհնար էին դարձնում մշտադիտարկումը:

 

Ինչո՞ւ իշխանությունները չէին արգելում դա նախկինում

  • Սխեման ապահովում էր փոքր բիզնեսի արտահանման ակտիվությունը:
  • Ծածկում էր որոշակի շրջաններում արտոնագրված արտահանողների պակասը:

 

Սակայն արտահանման ծավալների աճը, հարկային կորուստներն ու խախտումները պետությանն ստիպեցին հրաժարվել «գորշ գոտուց», հատկապես ԱԱՀ և արտարժութային հոսքերի հետ կատարվող մանիպուլյացիաների պատճառով:

 

№17 հայտարարության հիմնական դրույթները

 

Ի՞նչ է փոխվում

  • Այժմ արտահանումը պետք է դասակարգվի որպես
    • Ինքնուրույն (self-operated export)
    • Հանձնարարված (entrusted export)
    • Գործակալական (agent-based export)

 

Գործակալների և առևտրային ընկերությունների նոր պարտավորությունները

  • Գործակալները պետք է բացահայտեն բեռան փաստացի սեփականատիրոջը
  • Առանձնացնեն արտահանումից ստացված շահույթն ու միջնորդավճարները
  • Արտադրողը պարտավոր է հայտարարագրել արտահանման ողջ հասույթը, իսկ գործակալը՝ միայն իր միջնորդավճարը

 

Ի՞նչ կլինի, եթե խախտվեն կանոնները

  • ԱԱՀ վերադարձի իրավունքի կորուստ
  • Հարկային տուրքի վերանայում (բարձրացում)
  • Տուգանքներ՝ տեղեկությունները թաքցնելու համար
  • Արտարժույթի վերահսկողության հետ կապված խնդիրներ՝ վճարային և մաքսային փաստաթղթերի միջև անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում

 

Ովքե՞ր կտուժեն և որո՞նք են ռիսկերը

 

Արտահանողներն ու արտադրողները (հատկապես արտոնագիր չունեցող)

 

  • ԱԱՀ վերադարձի կորուստ
  • Տուգանքներ տվյալների աղավաղման համար
  • Արտահանման արտոնագրի ստացման մերժման ռիսկ

 

Էլեկտրոնային առևտրի ոլորտում վաճառողները

 

  • Լոգիստիկայի հետ կապված խնդիրներ՝ մատակարարման սխեմաների փոփոխության դեպքում
  • Հարկերի վերադարձի հարցում մերժման հավանականություն
  • Կանոների խստացում Amazon, Alibaba, JD և այլ հարթակներում

 

Լոգիստիկ ընկերություններն ու էքսպեդիտորները

 

  • Պարտավոր են լիարժեք տեղեկություններ տրամադրել առաքողի վերաբերյալ
  • Ոչ հավաստի տվյաներ ներկայացնելու դեպքում ենթարկվում են հավատարմագրից զրկվելու ռիսկի
  • Պատասխանատվություն են կրում մատակարարման ձախողման համար

 

Արտասահմանյան գնորդները / ներկրողները

 

  • Մաքսային ձգձգումներ
  • Ինվոյսների/վավերագրերի անհամապատասխանություն
  • Հեղինակության հետ կապված ռիսկեր՝ ոչ հուսալի արտահանողների հետ համագործակցության դեպքում

Ինչպես պատրաստվել. քայլ առ քայլ ուղեցույց

 

1. Ուսումնասիրե՛ք ընթացիկ արտահանման սխեմաները


Ստուգեք

  • Ո՞վ է նշված որպես արտահանող
  • Ո՞վ է իրականում ստանում վճարումները
  • Համընկնո՞ւմ են արդյոք մաքսային, հարկային և արտարժութային տվյալները

 

2. Ստացե՛ք արտահանման արտոնագիր կամ ձևակերպե՛ք հանձնարարման պայմանագիր

Եթե դուք արտադրող եք, կա՛մ ձևակերպեք արտոնագիր, կա՛մ կնքեք պաշտոնական պայմանագիր արտոնագրված գործակալի հետ:

 

3. Համաձայնեցրե՛ք արտարժութային հոսքերը մաքսային հայտարարագրերի հետ

  • Օգտագործեք հատուկ արտարժութային հաշիվներ
  • Ապահովե՛ք վճարային ուղիների թափանցիկությունը

 

4. Թարմացրե՛ք լոգիստիկ գործընկերների հետ ունեցած պայմանագրերը

  • Հստակ նշե՛ք, թե ով է բեռան սեփականատերը, ով է ձևակերպում արտահանումը, ով է ստանում վճարումը

 

5. Թարմացրե՛ք ներքին համակարգերը

  • ERP-ն և հաշվապահությունը պետք է սինքրոնացվեն մաքսային և հարկային գրանցումների հետ
  • Պահպանե՛ք ողջ փաստաթղթերը՝ ինվոյս/վավերագրերը, վճարումները, արտահանման հայտարարագրերը
  • Անձնակազմին սովորեցրե՛ք նոր պահանջները

 

Ամփոփում. այլևս ոչ մի շրջանցող ուղի. ժամանակն է խաղալ ըստ կանոների

 

STA №17-ը ոչ միայն հերթական դրվածք է, այլև ազդանշան. չինական արտահանման «գորշ գոտիները» մնում են անցյալում: Չինաստանի իշխանությունները պահանջում են թափանցիկություն, փաստաթղթային հստակություն և արտահանման շղթայի լիարժեք սինքրոնացում:

 

Նրանք, ովքեր չեն հարմարվի նոր կանոններին՝

  • Գումարներ կվատնեն տուգանքների վրա և կմերժվեն ԱԱՀ վերադարձի հարցում.
  • Կունենան լոգիստիկ ձախողումներ.
  • Կարող են հայտնվել չինական և արտասահմանյան գործընկերների «սև ցուցակում»:

 

Ի՞նչ անել

  • Վերլուծել ընթացիկ արտահանման սխեմաները
  • Իրավաբանորեն ձևակերպել գործակալների հետ հարաբերությունները
  • Կարգի բերել փաստաթղթերը, վճարային հոսքերն ու ՏՏ համակարգերը

 

Նա, ով առաջինն է հարմարվում, ոչ միայն ուղղակի խուսափում է խնդիրներից, այլև ստանում է մրցակցային առավելություն՝ արտահանման վերահսկման գլոբալ խստացման ֆոնին:

 

Գորշ գոտուց դուրս գալու ժամանակն է: Մաքուր արտահանում՝ հուսալի աճ:

 

ՉԻՆԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է:

1Մ³ ՍԿՍԱԾ 260$-ԻՑ
Ավելին