Ծանրոցների առաքում

Օդային Գնացք Նավ Մեքենա
Մինիմալ քաշ 1 կգ - - 50 կգ
Մաքսիմալ քաշ 1000 կգ - - 22000 կգ
Մինիմալ արժեք/1կգ 9600 AMD - - 8600 AMD
Առաքման ժամկետ 5 օր - - 10-12 օր

«Կարգո Էքսպրես» բեռնափոխադրման միասնական ծառայությունն առաջարկում է ծանրոցների օպերատիվ առաքման իր ծառայությունները դեպի Հայաստան, դուրս ու երկրի ներսում: «Կարգո Էքսպրես» ծառայության միջոցով ծանրոցների առաքումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել առաքման ժամանակը՝ երթուղիների օպտիմալացման ու յուրահատուկ լոգիստիկ լուծումների մշակման հաշվին:


Ծանրոցների առաքում Հայաստան


«Կարգո էքսպրես» բեռնափոխադրումների միասնական ծառայության www.cargoexpress.am առցանց հարթակում ներկայացված տրանսպորտային ընկերությունները նախատեսված են ծանրոցներ առաքելու նույնիսկ աշխարհի ամենահեռավոր վայրերից՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Եվրոպական երկրներ, Չինաստան, Վիետնամ, Հարավային Կորեա, Հնդկաստան։ «Կարգո Էքսպրես» բեռնափոխադրումների միասնական ծառայությունը տալիս է որակյալ սպասարկման, ցանկացած բեռի գաղտնիության, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցման երաշխիք։


Ծանրոցների առաքում Հայաստանից


Ծանրոցների առաքումը Հայաստանից իրականացվում է դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Չինաստան, Վիետնամ, Հարավային Կորեա, Հնդկաստան։ Ծանրոցների առաքումն իրականացվում է օդային կամ ավտոմոբիլային տրանսպորտով։ Հաշվի առնելով հաճախորդի շահերը ու բեռի բնութագրերը՝ մեր ավտոմատացված համակարգը ընտրում է առաջադրանքը լուծելու լավագույն տարբերակները:


Ծանրոցների առաքում Հայաստանում


Բացի վերը նշվածից, «Կարգո էքսպրես» առցանց հարթակը պարունակում է Հայաստանի քաղաքներում ծանրոցների առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների պարբերաբար թարմացվող կատալոգները։ Գործում է նաև «դռնից դուռ» փաթեթների առաքման տարբերակ, որը հաշվարկվում է հատուկ սակագնով, և արդյունքում հաճախորդը խնայում է և՛ ժամանակ, և՛ գումար։


Որքա՞ն արժե ծանրոցների առաքումը


Ընտրելով «Կարգո էքսպրես» ծառայությունը՝ դուք հիանալի հնարավորություն եք ստանում ինքներդ ընտրելու լավագույն պայմանները ծանրոց դեպի Հայաստան կամ Հայաստանի տարածքով կամ էլ նրա սահմաններից դուրս ուղարկելու համար։ Ծանրոցների առաքման արժեքը կախված է հեռավորությունից, ծանրոցների չափերից, առաքման եղանակից: Ծանրոցների առաքման ծառայությանը դիմելու համար պետք է գրանցվել առցանց՝ www.cargoexpress.am հարթակում, լրացնել հայտ, և հաշված րոպեների ընթացքում ավտոմատացված համակարգը սակարկությունների միջոցով կընտրի Ձեզ համար լավագույն տարբերակը։


Ինչպե՞ս հետևել ծանրոցին


Բեռի անվտանգության և առաքման ժամանակի մասին չանհանգստանալու համար «Կարգո Էքսպրես» բեռնափոխադրումների միասնական ծառայությունը հնարավորություն է տալիս հետևել ծանրոցներին պատվերի համարով: Դա անելու համար առցանց հարթակում անհրաժեշտ է մուտքագրել բեռի՝ հաճախորդին տրված թվային կոդը, և Դուք կտեսնեք տեղեկատվություն Ձեր բեռի գտնվելու վայրի և կարգավիճակի մասին։